«Ես իմ անուշ Հայաստանի»-ն Խորեն Աբրահամյանի կատարմամբ՝ Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ
23 Մարտի 2024, 00:28
Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է մարտի 21-ին։ Այդ օրը սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1999 թվականին և նշվում է ամեն տարի։ Տոնի հիմնական նպատակը բանաստեղծական արտահայտչության միջոցով լեզվական բազմազանությունը ներկայացնելն է:
Պոեզիայի համաշխարհային օրը ևս մեկ առիթ է հիշելու սիրելի բանաստեղծներին, կազմակերպելու պոեզիայի երեկո և կիսվելու ստեղծագործություններով և համաշխարհային պոեզիայի գլուխգործոցներով ընկերների հետ:
Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի լրատվության բաժինը հրավիրում է հիշելու և լսելու Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի կատարմամբ: