Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է․ Ֆրանսիայի դեսպան
27 Մարտի 2024, 10:03
Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է: Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ ստիպված է եղել լքել իր տունը: Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է», — գրել է դեսպանը։