Տնտեսական աճի հետ կապված ռիսկերը մեծանում են
27 Մարտի 2024, 15:25
Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ աճ է գրանցել։ Ընդ որում, եթե նախկինում դրան նպաստում էին ծառայությունների, շինարարության և առևտրի ոլորտները, ապա այժմ առևտրի հետ արդյունաբերության աճն է եղել ՏԱՑ-ի շարժիչը։
Ռիսկերն առաջին հերթին կայանում են նրանում, որ փաստորեն շինարարության ու ծառայությունների ոլորտներում արդեն իսկ նկատվում է արտաքին ազդեցությունների թուլացում։ Երկրորդ խնդիրն այն է, որ արդյունաբերության աճն, ամենայն հավանականությամբ, կապված է նաև ոսկերչական արտադրանքի աճի հետ՝ կրկին արտաքին գործոնի հաշվին: