Ռուսաստանի Առաջին ալիքի անդրադարձը՝ Կարեն Ենգիբարյանի մասին

01 Ապրիլի 2024, 09:10

Հայեր

Ռուսաստանի Առաջին ալիքը ռեպորտաժ է պաստրաստել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացած 35-ամյա Կարեն Ենգիբարյանի մասին, ով «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո օգնել է մարդկանց դուրս գալ այրվող շենքից։

Ահաբեկիչների հարձակման պահին Ենգիբարյանը դեպքի վայրից ոչ հեռու է եղել։ Տեսնելով ծուխը՝ նա վազել է դեպի համերգասրահ և սկսել օգնել մարդկանց դուրս գալ այրվող շենքից։ Ենգիբարյանը թունավորվել է շմոլ գազից ու սուր շնչառական վարակով տեղափոխվել հիվանդանոց, իսկ օրեր անց, ցավոք, մահացել։