Անշարժ գույքի շուկայում հնարավոր են ցնցումներ
03 Ապրիլի 2024, 14:24
Թեև վիճակագրությունը հաճախ փաստում է դեռևս պահպանվող աճի մասին՝ ինչպես գործարքների քանակի, այնպես էլ գների վերաբերյալ, սակայն իրական հատվածից եկող ազդակներն այլ հանգամանքի մասին են վկայում։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է շուկայի գործակալների կողմից տրվող մեսիջներին, կառուցապատողների կողմից՝ պոտենցիալ գնորդների նկատմամբ դրսևորվող վարքագծին և առաջարկվող ճկուն մեխանիզմներին և այլն։
Այն, որ շուկան կարող է կանգնել ցնցումների առաջ, վկայում է նաև բոլոր այն գործոնների հետզհետե թուլացումը, որոնք առաջացրեցին բում ու կտրուկ աշխուժություն։