Բլինքենը Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հարցերը. Միլլեր
04 Ապրիլի 2024, 10:55
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շարունակման կարևորությունը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Զրույցի ընթացքում Բլինքենն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման հիմքեր չկան և զգուշացրել է, որ կողմերի ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը խաթարում են խաղաղության հեռանկարները»,- նշվում է Միլլերի հայտարարության մեջ։