Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից
09 Ապրիլի 2024, 15:35
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՌԴ ներկայացուցչի պաշտոնից ազատել է Միքայել Աղասանդյանին:
Համապատասխան հրամանագրերը տեղադրված են իրավական ակտերի պաշտոնական կայքում:
Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պաշտոնում նշանակել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևին: