Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում
11 Ապրիլի 2024, 01:00
Բրատիսլավայի «Սլովանի» հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Գործող չեմպիոն «Սլովանը» նախորդ տուրում 4-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Ժիլինայի» նկատմամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն 8-րդ գոլն էր խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում:
30-ամյա Բարսեղյանը 9-րդ րոպեին բացել էր հանդիպման հաշիվը: Նա փոխարինվել էր ավելացված ժամանակի երրորդ րոպեին: