Քանդակագործ Աշոտ Պողոսյանը լեգենդար ֆուտբոլիստ Կաֆուին բրոնզե արձանիկ է նվիրել
17 Ապրիլի 2024, 16:16
Աշխարհի կրկնակի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի նախկին ավագ Կաֆուն Մոսկվայում մասնակցել է «Բուքմեյքերների վարկանիշ» միջազգային մրցանակի դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այս մասին գրում է news.rambler.ru-ն:
Հայ անվանի քանդակագործ Աշոտ Պողոսյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ լեգենդար ֆուտբոլիստին անձամբ նվիրել է բրոնզե արձանիկ, որը պատրաստվել է հատուկ անվանի մարզիկի ժամանման համար:
Նա Կաֆուին պատկերել է հաղթանակի պահին՝ 2002 թվականին աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից հետո գավաթը ստանալիս։