Ջիվանու անվան աշուղական դպրոցի  սաները մենահամերգով հանդես կգան Մոսկվայում

17 Ապրիլի 2024, 18:00

Մշակույթ

Ապրիլի 28-ին Մոսկվայում տեղի կունենա Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաների մենահամերգը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյանն ալիքը։

Միջոցառման հատուկ հյուրերն են երգահան Գուրգեն Ստեփանյանը, «Արարատ Բենդը», «Զվարթնոց» պարային համույթը։ Հաղորդավարն է Հայաստանից ժամանած երգիչ Արթուր Մնացականյանը։