Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ
20 Ապրիլի 2024, 12:37
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։
Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակրի պարտականություններից, ծառայության է կոչվել ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում։
Հոգեշնորհ Տ․ Եսայի աբեղա Գրիգորյանը, ազատվելով Արարողակարգային բաժնի գործավար-քարտուղարի պարտականություններից, նշանակվել է Հայոց Հայրապետի գավազանակիր։
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար: