Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է արտասահմանում ռուսաստանցիներին փաստաթղթեր տրամադրելու և փոխարինելու արգելքի մասին լուրերը
25 Ապրիլի 2024, 17:30
Արտերկրում ռուսաստանցիներին փաստաթղթեր տրամադրելու և փոխարինելու արգելքի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը։
«2024 թվականին ռուսական արտասահմանյան հաստատություններում մի շարք հյուպատոսական ծառայությունների մատուցումը կասեցնելու և այդ կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ի որոշակի «հրամանի» նախապատրաստման մասին համացանցում տարածվող հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և կրում է բացահայտ սադրիչ բնույթ», — ասված է հաղորդագրության մեջ:
Այն մասին, որ ԱԳՆ-ն քննարկում է նման արգելքը, ավելի վաղ հայտնել էր «Նովայա գազետա»-ն՝ հղում անելով հրամանի նախագծին։