66 կոնգրեսական առաջարկում է 250 միլիոն դոլար հատկացնել Հայաստանի պաշտպանությանը ու Արցախից բռնի տեղահանվածների աջակցությանը

10 Մայիսի 2024, 08:50

Քաղաքականություն

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան 66 անդամներ նամակով կոչ են արել 250 միլիոն դոլար հատկացնել Արցախից բռնի տեղահանվածների աջակցությանը և Հայաստանի պաշտպանությունը երաշխավորելու նպատակով ռազմական աջակցություն տրամադրելու համար։ Նրանք նաև կոչ են արել ամբողջությամբ դադարեցնել Բաքվին տրամադրվող ռազմական աջակցությունը և քննարկել Ադրբեջանի կատարած ռազմական ոճիրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կարելիությունը:

Orer. eu-ն գրում է, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող այս նախաձեռնության տակ ստորագրել են հանրապետական և դեմոկրատ կոնկրեսականներ՝ առաջնորդությամբ Ֆրենք Փալոնի։