Դասադուլ անող ուսանողների թիվը ավելանում է

10 Մայիսի 2024, 11:16

Քաղաքականություն

Երևանի պետական ​​համալսարանի ուսանողները ուսումնական գործընթացի կեսից միանում են դասադուլ անող մնացած ուսանողներին։

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Դասադուլ են սկսել Երևանի պետական համալսարանի ուսանողները:

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին ու կոչ արեց բոլորին սկսել գործադուլ, դասադուլ: