Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցներ են բերման ենթարկվել՝ Փաշինյանի այցը չխափանելու համար
11 Մայիսի 2024, 10:30
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով։ Այս մասին ArmeniaSputnik–ին հայտնել են ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի` Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցի հետ կապված նախապես հայտարարվել էր բողոքի ակցիա կազմակերպելու մասին։
«8:30-ին «Էջմիածին դաշինքի» անդամներով լինելու ենք էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում, որպեսզի «սուրճի հրավիրենք» քպ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանին»,–ասվում էր նախապես տարածված հայտարարության մեջ։