Ռուս սահմանապահները հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ. Բորտնիկով
14 Մայիսի 2024, 17:35
Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում, նրանք հսկելու են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Այդ մասին Դաշնության խորհրդում կայացած խորհրդակցությունների ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը դիմել է հայ-ադրբեջանական սահմանազատման գծից դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը և փակել ներկայության խնդիրն այն տարածքներում, որոնք ոչ մի կերպ օրենքով սահմանված չեն։
«Նման որոշում է կայացվել»,- հավելել է Բորտնիկովը։
Առաջիկայում, ըստ նրա, կփակվի նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։