Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ Օպերայի հարակից հատվածներում
15 Մայիսի 2024, 15:53
Այս պահին Ազատության հրապարակում ու հարակից տարածքներում ոստիկանական ուժեղացված հսկողություն է: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Ազատության հրապարակում նախատեսված երթին ընդառաջ բազմաթիվ ոստիկաններ են բերել։
Բացի այդ, մետաղյա արգելապատնեշներով փակվել են շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաև Ազատության հրապարակը։ Ոստիկանները քաղաքացիներին էլ արգելում են Թումանյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա:
Նշենք, որ այսօր Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալում է ՎԶԵԲ-ի միջազգային ֆորումը, որին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։