Գուրևսկում նշել են Հայաստանի Առաջին Հանրապետության օրը և «Ուրարտու» կենտրոնի 5-ամյակը
01 Հունիսի 2024, 00:00
Ռուսաստանի Գուրևսկ քաղաքում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան և ռուս-հայկական «Ուրարտու» մշակութային կենտրոնի հոբելյանին:
Բեմում ներկայացվել են պարային համարներ «Սևան» պարարվեստի խմբի կատարմամբ: Տոնական միջոցառմանը մասնակցել են պատվավոր հյուրեր Կեմերովոյից, Նովոկուզնեցկից, Կիսելևսկից, Լենինսկ-Կուզնեցկիից և այլն:
Հինգ տարվա ընթացքում կենտրոնն ունեցել է 30 աշակերտ։ Այսօր «Ուրարտու» կենտրոնը ղեկավարում է Գյուլնարա Սիմոնյանը: