Կուբանի հայ երիտասարդության միության ակտիվիստներն այցելել են Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ֆլորա Բարսեյանին
02 Հունիսի 2024, 16:07
Կուբանի հայ երիտասարդության միության ակտիվիստները, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոնի սաները այցելել են Կրոպոտկինի բնակիչ, Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ֆլորա Իվանի Բարսեյանին:
98-ամյա Ֆլորա Իվանովնան պատմել է պատերազմական ծանր տարիների, պատերազմի ժամանակ իր կյանքի մասին, ինչպես նաև հպարտությամբ խոսել է իր մեծ ու համերաշխ ընտանիքի՝ երեխաների, թոռների ու ծոռների մասին:
Հանդիպման ավարտին Ֆլորա Բարսեյանը շնորհակալություն է հայտնել ինքնավարությանը և հասարակական կազմակերպություններին՝ մեծերի նկատմամբ հարգանքի և ուշադրության համար: