Բռնություն է գործադրվել հայ ժողովրդի ինքնորոշման կամքի նկատմամբ․ Կոնստանտին Զատուլին

30 Մայիսի 2024, 22:00

Քաղաքականություն

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» մայիսի 30-ին Մոսկվայում անցկացրել է ակումբի հերթական նիստը՝ «Ուր ես գնում․ Հայաստանի և Ռուսաստանի խաչի մասին» թեմայով:

Երկխոսությանը հրավիրված էին Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ և քաղաքագետներ, դիվանագետներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ, մշակույթի գործիչներ և լրագրողներ:

«Բռնություն է գործադրվել հայ ժողովրդի ինքնորոշման կամքի նկատմամբ»,- բացման խոսքում նշել է «Լազարյան ակումբի» խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը:

Վեցերորդ նիստում Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունները փորձում էին բաց և կառուցողական երկխոսություն վարել վերջին շրջանում կուտակված ամենասուր հարցերի շուրջ։ Ի վերջո ռուս-հայկական հարաբերություններում ճգնաժամն ակնհայտ է և խորը անհանգստություն է առաջացնում։

Քաղհասարակության ներկայացուցիչները փորձել են պատասխաններ փնտրել ոչ միայն «Ով է մեղավոր» հարցին, այլև «Ինչ անել» երկու ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերությունների և հոգևոր կապերի պահպանման համար։

«Լազարյան ակումբի» նիստի մասնակիցները առանձնակի ցավով և վրդովմունքով արձանագրել են և դատապարտել Հայ եկեղեցու վրա կատարված հարձակումները:

«Այն օրերին, երբ մենք անցկացնում ենք այս իրադարձությունը, ուժեղացել են բռնաճնշումները Հայ Առաքելական եկեղեցու՝ աշխարհի ամենահին եկեղեցու դեմ։ Եկեղեցին պահպանել և շարունակում է պաշտպանել հայ ժողովրդին հալածանքներից պետության բացակայության ժամանակ։ Ինչպիսին էլ լինեն պետությունների, իշխանությունների ճակատագրերը, եկեղեցին հայ ժողովրդին զերծ է պահել լուծարումից։ Ով պետք է լինես, որ ղեկավարելով Հայաստանի իշխանությունը, այսօր ստվեր գցես պետությանը նախորդած եկեղեցու վրա»,- նշել է Կ. Ֆ. Զատուլինը։

«Լազարյան ակումբի» վեցերորդ նիստի ավարտին մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։