Այն անձը, որը ղեկավարում էր ՀԿ-ներից մեկը, հիմա ԱԽՔ քարտուղարն է. Սերգեյ Մելքոնյան

07 Հունիսի 2023, 15:30

Կարծիք

«Իրավապաշտպանների ու բնապահպանների մի մասը 2018-ից հետո միացավ իշխանությանը, իսկ մյուս մասը համագործակցում է նրանց հետ», — Alpha News-ի ուղիղ եթերում ասել է պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանը:

Նա ընդգծել է՝ այն անձը, որը ղեկավարում էր բնապահպանական կազմակերպություններից մեկը, հիմա Անվտանգության խորհրդի քարտուղարն է:

Մելքոնյանի համոզմամբ՝ Հայաստանում շատերը ոչ միայն չեն հասկանում, այլև չգիտեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ:

«Ժողովրդի մեծ մասը չգիտի, թե ինչ է իրեն սպասում, եթե անկլավները հանձնենք և կոմունիկացիաները բացենք», — ասել է Մելքոնյանը:

Նա ընդգծել է՝ իշխանությունը կարողացել է համոզել հասարակությանը, թե ինչ էլ տեղի ունենա, հասարակության զգալի հատվածից ոչինչ կախված չէ: