Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը

18 Հունիսի 2024, 14:15

Քաղաքականություն

Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

«Փառքի ծառուղու» հատվածում գտնվող հայ և ռուս սահմանապահներին նվիրված արձանի մոտ ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի դրոշներից մնացել է միայն Հայաստանի  դրոշը:

Երևանի քաղաքապետարանից ասել են, որ զբոսայգու այս հատվածը ոչ թե քաղաքապետարանի, այլ՝ տարածքի վարձակալի տնօրինության տակ է։