Ընդամենը 39 տարեկան է, բայց այդ տարիքում Ռայա Նազարյանը կարողացավ դառնալ Բուլղարիայի խորհրդարանի նախագահ․ Սահակ Չալիքյան

20 Հունիսի 2024, 23:00

Քաղաքականություն

Ռայա Նազարյանն ընդամենը 39 տարեկան է, բայց այդ տարիքում կարողացավ զբաղեցնել երկրի ամենաբարձր կուսակցական պաշտոնը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Սահակ Չալիքյանը։

«Ռայա Նազարյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է, այսօր ընտրվեց Բուլղարիայի Ազգային խորհրդարանի 50-րդ նախագահ։ Նա առաջին փուլում չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայները, բայց երկրորդ փուլում հավաքեց 131 կողմ, 66 դեմ և 39 ձեռնպահ ձայն։ Ռայա Նազարյանն ընդամենը 39 տարեկան է, բայց այդ տարիքում կարողացավ զբաղեցնել երկրի ամենաբարձր կուսակցական պաշտոնը»,- նշել է Չալիքյանը։

Նա ընդգծել է, որ վերջին երեք տարիներին մարդկանց հասցրել են նրան, որ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 30%-ը։

«Վերջին երեք տարիներին եղել է 6 ընտրություն, և դրանք մարդկանց հասցրին նրան, որ վերջին քվեարկությանը, որը եղավ ամսվա սկզբին, մասնակցեց ընտրողների ընդամենը 30%-ը։ Նազարյանը մինչ այս մասնակցել է նաև 38 և 39-րդ պառլամենտի ընտրություններին, եղել է նաև կուսակցությունների միջև բանակցություն վարող հանձնախմբի անդամ։ Այս ընտրությունների երկրորդ տեղը զբաղեցրեց Դեպեսե անվամբ կուսակցությունը, որը էթնիկ թուրքերի կուսակցությունն է»,- եզրափակել է Չալիքյանը։

Նշենք, որ Ռայա Նազարյանը «ГЕРБ-СДС» խորհրդարանական խմբի անդամ է։ Նա ծնվել է 1985 թ. Վառնայում, ունի մեկ երեխա։