«Մարտիրոս Սարյանի արևային վրձինը». Դարիա Վորոնինայի դասախոսությունը՝ մեծ նկարչի ստեղծագործության մասին

23 Հունիսի 2024, 13:42

Մշակույթ

Մոսկվայի հայկական թանգարանն իր յութուբյան ալիքում ներկայացրել է ռուս արվեստաբան Դարիա Վորոնինայի դասախոսությունը մեծանուն նկարիչ, հայ գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրներից, բնանկարի և նատյուրմորտի վարպետ Մարտիրոս Սարյանի ստեղծագործության մասին:

Դասախոսը խոսել է նկարչի ստեղծագործության վաղ շրջանի, Փարիզի կյանքի և արևելյան երկրներ ճանապարհորդությունների մասին, պատմել Սարյանի դերի մասին «Կապույտ վարդ» ստեղծագործական միավորումում և ուրվագծել նախահեղափոխական Ռուսաստանի արվեստի աշխարհը։