Սոչիում տեղի կունենա հայկական պարախմբերի գալա համերգը

21 Հունիսի 2024, 16:17

Մշակույթ

Սոչիի Լազարևսկի շրջանի ազգային մշակույթների տարածաշրջանային կենտրոնի համերգասրահում այսօր տեղի կունենա Ռուսաստանի տարբեր քաղաքների՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Սամարայի, Կրասնոդարի հայկական պարախմբերի մեծ գալա համերգը։ Այս մասին հայտնում է Սոչիի ՌՀՄ տելեգրամյան ալիքը։

Միջոցառմանը կմասնակցեն թիմեր Լազարևսկի Կ.Ս. Մազլումյանի անվան գիտության և մշակույթի ռուսական կենտրոնից: