Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը հաղթանակ է տարել Բաթումիի միջազգային մրցաշարում

23 Հունիսի 2024, 18:40

Սպորտ

Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը (57 կգ) Հայաստանի հավաքականի կազմում Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցել է Իրակլի Աբաշիձեի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային մրցումներին:

Հայ բռնցքամարտիկը ռինգում անցկացրել է երեք մենամարտ և բոլորում հաղթանակ է տարել 5:0 հաշվով: Առաջին գոտեմարտում նա հանդիպել է Իսրայելի ներկայացուցչի հետ, երկրորդ հաղթանակը տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակիչը՝ վրացի մարզիկի: