Մհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի նախարարի տեղակալ

26 Հունիսի 2024, 00:00

Հայեր | Քաղաքականություն

Մհեր Ղանդիլյանը դարձել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար։ Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

«Մհեր Միրանի Ղանդիլյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ», — ասված է փաստաթղթում:

Նշենք, որ մայիսին ՌԴ սպորտի նոր նախարար է նշանակվել Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Միխայիլ Դեգտյարևը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Օլեգ Մատիցինին։ 31-ամյա Ղանդիլյանն հունիսին լքել էր Խաբարովսկի երկրամասի փոխնահանգապետի պաշտոնը։