Ռուս դերասանուհի Ելիզավետա Մորյակը հայկական տարազով լուսանկարներ է հրապարակել
29 Հունիսի 2024, 15:57
Հայտնի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ ռուս դերասանուհի Ելիզավետա Մորյակը, լուսանկար է հրապարակել Երևանից։
Անդրեասյանի ընտանիքը հանգստանում է Հայաստանում: Ելիզավետա Մորյակը համացանցում գրել է, որ սիրում է հայկական ուտեստներ, մասնավորապես՝ ավելուկ։ Նա հասցրել է հաճախել Վերնիսաժ և ֆոտոշարք անել հայկական ազգային հագուստով՝ տարազով։
Իր հրապարակումներում Լիզան ստորագրում է հայերեն բառեր։ Օրինակ՝ «Քոռանամ ես»: