«Արարատ-Արմենիայի» փայլուն հաղթանակն ու «Նոայի» պատմական ռեկորդը․ տեսանյութ

25 Հուլիսի 2024, 23:15

Սպորտ

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվել է Մոլդովայի «Զիմբրուին»։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթել է 3:0 հաշվով։

23-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրել է 21-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը։

74-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» առավելությունը կրկնապատկել է գանացի հարձակվող Էրիկ Օկանսին, որը 89-րդ րոպեին նաևերկրորդ գոլն է խփել։

Նշենք նաև, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի խոշոր հաշվով հաղթել է Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին»։

Հանդիպումն ավարտվել է Ռուի Մոտայի թիմի հաղթանակով՝ 7-0 հաշվով։

Նշենք, որ այս հաղթանակն ամենախոշորն է հայկական ակումբային պատմության մեջ եվրագավաթային հանդիպումներում։