«Ինտերն» ընկերական խաղում հաղթել է Լաս Պալմասին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

28 Հուլիսի 2024, 14:10

Սպորտ

Միլանի «Ինտերը» հուլիսի 27-ին ընկերական հանդիպում է անցկացրել իսպանական «Լաս Պալմասի» հետ և հաղթել 3։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո դուբլ է գրանցել միլանյան թիմի նորեկ Մեհդի Թարեմին։ Մեկ անգամ էլ «Օձերի» կազմում աչքի է ընկել Ֆեդերիկո Դիմարկոն։