Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ

04 Օգոստոսի 2024, 22:00

Սպորտ

Ֆուտբոլի Սլովակիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Սլովանը» նվազագույն հաշվով պարտության է մատնել «Պոդբրեզովային»։

Միակ գոլը 77-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն աչքի է ընկնում երրորդ խաղում անընդմեջ։

«Սլովանը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։