ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Պավել Ակոպովն այսօր դարձավ 98 տարեկան

12 Օգոստոսի 2024, 19:50

Հայեր

Խորհրդային դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Պավել Ակոպովն այսօր դարձավ 98 տարեկան:

Նա 1960 թվականից դիվանագիտական ծառայության մեջ է, ավելի քան 15 տարի աշխատել է Եգիպտոսում խորհրդային դեսպանատանը, դեսպան Է եղել Քուվեյթում, Լիբիայում:

Ակոպովը եղել է Միջազգային արտաքին քաղաքականության ասոցիացիայի փոխնախագահ, ռուս դիվանագետների ասոցիացիայի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փորձագիտական խորհրդի անդամ, Կայսերական ուղղափառ Պաղեստինյան ընկերության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող, ՌԴ արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատող, պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով, Եգիպտոսի և Լիբիայի շքանշաններով և մեդալներով:

«ՌԴ-ում հայկական համայնքը միատարր չէ։ Սփյուռքի երկու հատված՝ ՌԴ քաղաքացիներ և ՀՀ քաղաքացիներ։ Սրանք մեկ ամբողջության երկու կեսն են, բայց յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրությունները: Ռուսաստանի քաղաքացիները ցանկանում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամրապնդվեն և զարգանան, դա հնարավորություն է տալիս բոլոր հայերին հանգիստ և իրավահավասար ապրել այս երկրում:

Մյուս մասը ձգտում է Ռուսաստանն օգտագործել իրենց շահերի համար։ Պետք է նպաստել, որ մարդիկ այստեղ ապրեն օրինականության պայմաններում։ Մենք դարեր ի վեր եղբայրների պես ենք ապրել, այստեղ բոլորի համար աշխատանքը կա, պետք է Սփյուռքի այս հատվածի և իշխանության միջև խնդիրներ թույլ չտալ, հայերը պետք է իրենց հարմարավետ զգան Ռուսաստանում։ Պետք է տքնաջան, լուրջ դաստիարակչական աշխատանք տանել։ Իսկ ընդհանուր առմամբ Ռուսաստանում հայերի նկատմամբ վերաբերմունքը լավ է, դա մասամբ հայ համայնքի արժանիքն է», — նշել է Ակոպովն իր հարցազրույցներից մեկում։