Ջեմմա Ավետիսյանը՝ Կրասնոյարսկի Երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր
Հայազգի Ջեմմա Ավետիսյանը նշանակվել է Կրասնոյարսկի Երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր: Նրան այսօր ներկայացրել են կոլեկտիվի և թատերախմբի ընդհանուր ժողովում։
«Իմ և թատրոնի միջև միանշանակ կայծ կա։ Այս պահին կա թիմ, որն ինձ խնամում է, նախապատրաստում է այդ պաշտոնը ստանձնելուն։ Դրա համար էլ հիմա հանգիստ եմ, բայց շատ աշխատանք կա անելու», — նշել է Ավետիսյանը՝ հավելելով, որ թատրոնում կցանկանար ժանրերի ներկապնակը զարգացնել և նոր թատերաշրջանում շատ պրեմիերաներ խոստանալ։
Ջեմմա Ավետիսյանը ծնվել է Նովոսիբիրսկում, ավարտել է Նովոսիբիրսկի պետական թատերական ինստիտուտը։ Միջազգային մրցույթների դափնեկիր է, 2023 թվականի «Ոսկե դիմակ» փառատոնի «Դիմակ պլյուս» և «Երկար ցուցակ» ծրագրի մասնակից։ 2024 թվականի «Թատրոնի երաժշտական սիրտ» ազգային մրցանակի հավակնորդ է՝ «Մարդը, ով գտավ իր դեմքը» և «Երկու ազնիվ պարոնայք» ներկայացումներով։ Բեմադրել է ներկայացումներ Նովոսիբիրսկի, Սամարայի, Տոմսկի և Կանսկի թատրոններում։