Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը՝ խաղի 90-րդ րոպեին

18 Օգոստոսի 2024, 11:30

Սպորտ

Սլովակիայի առաջնության 4-րդ տուրում «Սլովանը» երեկ սեփական հարկի տակ ընդունել էր «Կոշիցեին» և 2:1 հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման հաշիվը խաղի 15-րդ րոպեին բացել էր հյուրերի ֆուտբոլիստ Ժան Մեդվեդը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:

52-րդ րոպեին Դավիդ Ստրելեցը «Սլովանի» կազմում հավասարեցրել էր հաշիվը, իսկ 90-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը խփել էր հաղթական գնդակը: