Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող Մոսկվայի «Տորպեդոյի» հայ հարձակվող Արշակ Կորյանը «Նեֆտեխիմիկի» դեմ հոբելյանական խաղում դարձել է գոլի հեղինակ։
29-ամյա խաղացողը 6-րդ տուրի խաղում մոսկովյան ակումբի 100-րդ ամյակի օրը հավասարեցրել է հանդիպման հաշիվը և սկիզբ դրել թիմի քամբեքին։