Գեորգի Դոլմազյանը «Գեորգի Գարանյանի եզրերը» շոուից հետո կիսվել է տպավորություններով

20 Օգոստոսի 2024, 14:37

Մշակույթ

Եվգենի Վախթանգովայի անվան պետական ակադեմիական թատրոնի ռեժիսոր, թատերական փառատոնների դափնեկիր Գեորգի Դոլմազյանը «Գեորգի Գարանյանի եզրերը» բազմաժանր շոուից հետո կիսվել է իր տպավորություններով։ Շոուն տեղի է ունեցել Մոսկվայի Նիկուլինի կրկեսում՝ ռուս ականավոր երաժիշտ-սաքսոֆոնահար, դիրիժոր, կոմպոզիտոր և գործիքավորող Գեորգի Գարանյանի ծննդյան 90-ամյակի օրը:

«Դա հատուկ պրեմիերա էր։ Երկու նվագախումբ, ոսկե ձայներ և, ես չեմ վախենում այս բառից` Նիկուլինի կրկեսի փայլուն արտիստներ: Երբ հնչեցին վերջնական ծափահարությունները, նյարդերս տեղի տվեցին։ Ես նայում էի էկրանից ժպտացող Գեորգի Արամի Գարանյանին և հասկանում, որ նա այնտեղ է՝ ամպերի hետևում, և ուրախանում է մեզ հետ»,- սոցցանցերում գրել Է Գեորգի Դոլմազյանն ու տեսանյութ հրապարակել։

Խորհրդանշական իրադարձության վայրը պատահական չի ընտրվել։ 90-ականներին Գեորգի Գարանյանն, արդեն հայտնի երաժիշտ լինելով, իր սինթեզատորով գնացել է կրկես՝ ստեղնահար աշխատելու, և տարվելով կրկեսի կախարդական աշխարհով՝ մնացել է 15 տարի։

Հիմա եթերում