Ըմբիշ Պետրոս Աշկարյանը հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ

13 Հունիսի 2023, 09:40

Հայեր | Սպորտ

Ալբանիայում ընթացող պատանեկան ԵԱ-ում Պետրոս Աշկարյանը (65կգ) վստահ հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցիչ Բեսլեկոևի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ:

Այդ մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Յուրի Կարապետյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար: