Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ
26 Օգոստոսի 2024, 12:07
Սլովակիայի առաջնության 5-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվել էր «Բանսկա Բիստրիցային» և 2-0 հաշվով հաղթանակ տարել։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը 67-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իսկ արդեն 74-ին անձամբ գրավել մրցակցի դարպասը։
Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել 2-րդ կեսում։