Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում է
28 Օգոստոսի 2024, 12:35
Բրատիսլավայի «Սլովանի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
«Սլովան» ՖԱ-ն այս տուրում 2:0 հաշվով հաղթել էր «Բանսկա Բիստրիցային»։
Տիգրան Բարսեղյանը ևս մասնակցել էր խաղին՝ դուրս էր եկել փոխարինման և դարձել գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Սլովանը» 12 միավորով առաջատարն է։