Պետրոս Աշկարյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն է

14 Հունիսի 2023, 08:50

Սպորտ

Պետրոս Աշկարյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն։

Ալբանիայում ընթացող առաջնության եզրափակիչ գոտեմարտում Պետրոս Աշկարյանը 65կգ քաշային կարգում հաղթել է վրացի ըմբիշ Գեորգի Չիկաձեին (5֊3)՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։

Մինչև եզրափակիչ խաղը Պետրոսը խոշոր հաշիվներով հաղթել էր իսրայելացի, լատվացի, մոլդովացի ըմբիշներին, կիսաեզրափակչում պայքարից դուրս թողել ռուս ըմբիշ Բեսլեկոևին։

Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Պետրոսը Էջմիածնի մարզադպրոցի սան է։