Հայաստանի պետական կամերային նվագախումբը Շվեյցարիայում արժանացել է հոտնկայս ծափահարությունների

06 Սեպտեմբերի 2024, 09:15

Մշակույթ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Շվեյցարիայի Ժնև քաղաքում հանդես է եկել «Puplinge Classique» փառատոնին, որն այս տարի նշել է իր 15-ամյակը:

Փառատոնի հանդիսավոր երեկոյին հանրահայտ «Victoria hall»-ում դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ կամերային նվագախումբն արժանանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու հոտնկայս ծափահարություններին։

Համերգին ելույթ է ունեցել նաև «Sine Nomine Quartet»-ը, ինչպես նաև դաշնակահար Ֆրանսուա-Քսավյե Պոզատի, կլարնետահար Դամիան Բախմանը, երգչուհի Էլինա Դունին, Բայջու Բհատը և Red Sun-ը: Համերգի երկրորդ բաժնում Կամերային նվագախմբի հետ ելույթ է ունեցել շվեյցարական երիտասարդական նվագախումբը, ինչը երկկողմանի մշակութային երկխոսության լավագույն դրսևորումներից էր։

Երեկոն իրենց ներկայությամբ պատվել են հայ և շվեյցարացի բարձրաստիճան այրեր։ Միջոցառմանը ներկա էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության ամբողջ անձնակազմը, ինչպես նաև հայկական հիմնադրամների խորհրդի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ֆրանկոֆոնիայի գրասենյակի ներկայացուցիչներ։

Սա նվագախմբի հյուրախաղերի առաջին կանգառն էր` նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին։ Փառատոնին նվագախումբը մասնակցեց գեղարվեստական ղեկավար Ֆրանսուա-Քսավյե Պոզատի և միջազգային երաժշտական փառատոնի Գալա համերգի գեղարվեստական համակարգող Անի Գասպարյանի հրավերով:

Հյուրախաղերն իրականացվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հիմա եթերում