«Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը տեղի կունենա հունիսի 17-ին Դիլիջանում
14 Հունիսի 2023, 14:41
Հունիսի 17-ին Դիլիջանում(Մյասնիկյան 55) տեղի կունենա «Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը, որտեղ ներկայացված կլինեն հայկական և վրացական մշակույթն ու խոհանոցների բազմազանությունը, պարերն ու երգերը, արվեստի և արհեստագործական աշխատանքները:
Փառատոնը կազմակերպում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն ՝ Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի հետ համատեղ:
Այն կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։