Alpha Sport. շաբաթվա դայջեսթ (07.06.2023-14.06.2023)

14 Հունիսի 2023, 14:20

Սպորտ

-Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»՝ 0-1. Մխիթարյանը փոխարինման մտավ 2-րդ կեսում

-Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել 16.06. Ուելսի և 19.06. Լատվիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերին

-Վնասվածքի պատճառով հավաքականի ճամբարը լքել են պաշտպան Տարոն Ոսկանյանն ու կիսապաշտպան Խորեն Բայրամյանը

-Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը դաշտի կենտրոնից շքեղ գոլ է խփել և օգնել «Քոլամբուս Քրյուին» 2-1 հաշվով հաղթել «Չիկագո Ֆայրին»

-Կրասնոդարը Ռուսաստանի գավաթի եզրափակիչում 11-մետրանոցներով պարտվեց ԲԿՄԱ-ին. Սպերցյանն ու Հարությունյանը մասնակցեցին ամբողջ հանդիպմանը

-Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Նիդերլանդների ամենատիտղոսակիր ակումբը՝ Ամստերդամի «Այաքսը»

-Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հաստատել է. .հայ ֆուտբոլիստն իսպանական «Ռեալ Սոսյեդադի» տրանսֆերային թիրախում է

-Ծանրամարտի 2024 թվականի աշխարհի առաջնությունը Երևանի փոխարեն կանցկացվի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում

-Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը դարձել է Ասիայի կրկնակի չեմպիոն՝ պոկում վարժությունում և երկամարտում սահմանելով Ասիայի ռեկորդ:

-Պատանի հայ շախմատիստներ Ռոբերտ Փիլիպոսյանը, Ալեքս Սահակյանն ու Բենիկ Ագասարովը բրոնզե մեդալներ են նվաճել Բաթումիում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:

-«Երկընտրանքի առաջ եմ: Ես կցանկանայի մասնակցել աշխարհի գավաթին, բայց որպես հայ ես ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս». Լևոն Արոնյան

-Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Պետրոս Աշկարյանը եզրափակիչում հաղթեց Գեորգի Չիկաիձեին և դարձավ չեմպիոն