Հայաստանը մասնակցում է «HI-TECH Turkmenistan 2024» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին

11 Սեպտեմբերի 2024, 22:31

Կրթություն

Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայում սեպտեմբերի 10-ին մեկնարկել է հանրապետության տնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ներգրավմանը նվիրված «HI-TECH Turkmenistan 2024» միջազգային ցուցահանդեսը:

Միջոցառմանը մասնակցում են առաջատար ընկերություններ, բարձր տեխնոլոգիական սարքավորումներ արտադրողներ և մատակարարներ, առաջատար տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման մշակողներ Հայաստանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Բելառուսից, Իրանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Մալայզիայից:

Ծրագիրը բաղկացած է մի քանի ոլորտներից՝ ջրի խնայող տեխնոլոգիաներ, ֆինանսական․ կրթական, արդյունաբերական տեխնոլոգիաներ, Էկոլոգիա, բժշկություն և կենսատեխնոլոգիա, Խելացի քաղաք և այլն։