ԱԱԾ դիմակավորված անձինք փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Ծառուկյանի տուն
06 Հուլիսի 2026, 08:50
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները մտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տուն։
ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։