Ադելիա Պետրոսյանն ու Եվգենյա Մեդվեդևան ելույթ կունենան Մոսկվայի գեղասահքի գավաթի եզրափակչում

Ապրիլի 19-ին և 20-ին Մոսկվայի «Նավկա Արենայում» տեղի կունենա Մոսկվայի գեղասահքի գավաթի «Դպրոցների ճակատամարտ»-ի եզրափակիչը, որտեղ ցուցադրական համարներով հանդես կգան օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի, Ռուսաստանի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը:
«Դպրոցների ճակատամարտ»-ը 1-ին և 2-րդ պատանեկան, ինչպես նաև 1-ին և 2-րդ սպորտային կարգերում 6-ից 13 տարեկան գեղասահորդների միջև թիմային պատանեկան մրցում է: