Ադրբեջանի դեսպանատունն Արգենտինայում ավելի արդյունավետ է աշխատում, քան Հայաստանինը. Վրույր Սարգսյան
15 Հուլիսի 2026, 20:30
Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունն ավելի արդյունավետ գործունեություն է ծավալում, քան Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, թեև այնտեղ ադրբեջանական համայնքը զգալիորեն փոքր է։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում հայտարարել է մշակույթի գործիչ Վրույր Սարգսյանը:
«Ադրբեջանի դեսպանատունը շատ ավելի լավ է գործում՝ գրեթե չունենալով համայնք, քան մեր դեսպանատունը՝ ունենալով հրեականից հետո ամենամեծ և ամենաազդեցիկ համայնքներից մեկը։ Այս առումով թերացել ենք»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Սփյուռքը նույնպես պետք է ընդունի իր պատասխանատվության բաժինը, քանի որ տարիներ շարունակ չի կարողացել ամբողջությամբ իրացնել իր ներուժը։