Ադրբեջանի վերաբերյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԵԽԽՎ ղեկավար
05 Փետրվարի 2025, 20:20

«Ձեզ քաջ հայտնի են Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվություններում ներկայացված գնահատականները, ինչպես նաև վեհաժողովի դիրքորոշումը։ Ավելացնելու ոչինչ չունեմ»,- Alpha News-ին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ամեն ինչ արդեն ասվել է։ Եթե նոր զեկույց լինի կամ քննարկում տեղի ունենա, ես կարող եմ մեկնաբանություն տալ: Սակայն այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ, բացի նրանից, որ մեզ համար կարևոր է անդամ պետությունների մասնակցությունը վեհաժողովի աշխատանքներին։ Սակայն պակաս կարևոր չէ, որ նրանք պահպանեն սահմանված կանոնները, այդ թվում՝ խաղաղության պահպանման միջոցառումները, հարևան երկրների դեմ ագրեսիայից հրաժարվելը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքները: Ես այս առումով որևէ փոփոխություն չեմ տեսնում»,- ընդգծել է նա։