ԱԺ ամբիոնից հնչող ուղիղ ցուցումներով հետապնդումները նոր սպառնալիքներ են պարունակում․ Մեսրոպ Մանուկյան

26 Օգոստոսի 2026, 18:00

Քաղաքականություն

«Երեկ առավոտյան՝ ժամը 07։00-ին տասնյակ դիմակավորվածներ գնացել են Լևոն Քոչարյանի տուն: Այդ դիմակավորվածները չէ՞ին կարողանում դուռը թակել, երկու հոգի առանց դիմակի ասեր՝ «Բարև ձեզ, կներեք, եկել ենք, կամ մի ժամից մոտենալու ենք»: Ժամը 07։00-ին երեխային հանելը նորմա՞լ է ձեզ համար»,- այս մասին ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովի ամբիոնից հնչող ուղիղ ցուցումներով իրականացվող հետապնդումները պետության համար նոր սպառնալիքներ են պարունակում։

«2018 թվականին, երբ հետապնդում սկսվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, տեսանք՝ ինչ աղետ եկավ մեր պետության, մեր ազգի գլխին: Այսօր տպավորություն է, որ նոր աղետ է սպասվում, նոր արհավիրք՝ նոր Սահմանադրությամբ, ադրբեջանցիների նոր պահանջով ու ՔՊ-ականների համաձայնությամբ։

Սա շատ ուղիղ քաղաքական հետապնդում է, և ես իմ աջակցությունն եմ հայտնում բոլոր քաղբանտարկյալներին, Քոչարյան ընտանիքին և քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող քաղբանտարկյալ Սեդրակ Քոչարյանին»,- նշել է Մանուկյանը: