«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

10 Հուլիսի 2026, 11:10

Սպորտ

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Ալաշկերտ»-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Ելիմայ»-ին:

Մեկնարկային րոպեներին նախաձեռնությանը հիմնականում տիրում էր «Ալաշկերտ»-ը, սակայն հայկական ակումբին չէր հաջողվում հաջող եզրափակել գրոհները: Հանդիպման երկրորդ խաղակեսում արդեն «Ելիմայ»-ը հակագրոհներով երբեմն անհանգստացնում էր Արսեն Բեգլարյանին:

Երկրորդ կեսի 60-րդ րոպեին «Ելիմայ»-ը օգտագործեց իր շատ քիչ հնարավորություններից մեկն ու բացեց հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Արսեն Աշիրբեկը: Բաց թողած գնդակից հետո «Ալաշկերտ»-ն ամբողջապես տիրել էր նախաձեռնությանը: Եվ գոլը երկար սպասել չտվեց: Հաշվի հավասարությունը վերականգնեց Դավիթ Տերտերյանը: Այս գոլից հետո մարզադաշտը հոսանքազրկվեց և հանդիպումը դադարեցվեց: Րոպեներ անց խաղը վերսկսվեց, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ։

«Ալաշկերտ»-«Ելիմայ»` 1:1:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` հուլիսի 16-ին: